News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով հավակնում է երկրի բարձրագույն պաշտոնին, մեղադրել է նախընտրական մրցավազքի իր գլխավոր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին անհարգալից վերաբերմունքի և պառակտում սերմանելու փորձերի մեջ։

«Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։ Եվ դա պառակտման և անհարգալից վերաբերմունքի նույն հին ցուցադրությունն էր»,- ասել է դեմոկրատ Հարիսը Տեխասի Հյուսթոն քաղաքում սևամորթ ուսանողների կողմից կազմակերպված միջոցառմանը:

«Թույլ տվեք միայն ասել, որ ամերիկացիներն ավելի լավին են արժանի», - ավելացրել է նա: - Ամերիկացիներն արժանի են ճշմարտությունն ասող առաջնորդի։ Ով չի արձագանքում թշնամանքով և զայրույթով, երբ առերեսվում է փաստերի հետ: Մենք արժանի ենք առաջնորդի, ով հասկանում է, որ մեր տարաձայնությունները մեզ չեն բաժանում: Նրանք մեր ուժի աղբյուրն են»։

Հանրապետական ​​Թրամփը չորեքշաբթի օրը վերոհիշյալ հանդիպման ժամանակ քննադատել էր Հարիսին, քանի որ, նրա կարծիքով, Հարիսը միայն վերջերս էր սկսել իրեն սևամորթ ներկայացնել և նախկինում կենտրոնացել էր իր հնդկական ծագման վրա։ «Նա միշտ հնդկական ծագում ուներ: Ես չգիտեի, որ նա սևամորթ է, մինչև որ մի քանի տարի առաջ սևացավ: Եվ հիմա նա ուզում է, որ բոլորը մտածեն, որ ինքը սևամորթ է»,- ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ