News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները մեկնաբանելուց:

«Ես մեկնաբանություններ չունեմ։ Ես երկու շահագրգիռ երկրներին հնարավորություն կտայի խոսել այս հարցի շուրջ»,- ճեպազրույցում ասել է Պատելը` ի պատասխան Հայաստանի և Թուրքիայի բանագնացների 5-րդ հանդիպման և ընդհանրապես բանակցությունների վերաբերյալ լրագրողների խնդրանքին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հուլիսի 30-ին Մարգարայի սահմանային անցակետում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ