News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Վիրջինիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց համեմատ կանանց շոշափելիքի ավելի սուր զգացողության պատճառը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Physiology (JOP) գիտական ​​պարբերականում:

Թիմն օգտագործել է եռաչափ պատկերավորման նոր մեթոդներ, սեղմելու դեպքում մաշկի դեֆորմացիայի բիոմեխանիկական դիտարկումներ, վիճակագրական վերլուծություն և մեքենայական ուսուցում, ինչպես նաև գործնական փորձեր՝ 40 կամավորների մասնակցությամբ:

Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, կանանց շոշափելիքի բարձր զգայունության պատճառը կապված է նրանց մաշկային ծածկույթի փափկության հետ։ Ավելի փափուկ մաշկը առարկաների հետ մակերևութային շփման բարձր արագություն է ապահովում: Իր հերթին դա հնարավորություն է տալիս տարբերել առարկաների կոշտության փոքր փոփոխությունները:

Գիտնականների կարծիքով, կանանց շոշափելիքի սուր զգացողությունը կապված է մակերեսային շփման հատկանիշների հետ, որոնք վերահսկում են մաշկի նյարդային մանրաթելերի ակտիվացումը:

Հետազոտողները նշել են, որ հայտնագործությունը կարող է օգտակար լինել կրող տեխնոլոգիաների, շոշափող գործառույթով  պրոթեզների կամ վիրաբուժական ռոբոտների ինտերֆեյսների համար փափուկ սենսորային նյութեր ստեղծելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ