News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները Արևմտյան Անտարկտիդայի Դոթսոնի սառցադաշտի տակ հայտնաբերել են մինչև 400 մետր երկարությամբ արտասովոր կառուցվածքներ, որոնք կաթիլներ են հիշեցնում: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

2022 թվականին գիտնականների ​​թիմը  սոնարով հեռակառավարվող սարք էր օգտագործել, որպեսզի մանրամասն նկարահաներ սառցադաշտի ստորին մակերեսը: Սա թույլ տվեց ստեղծել ենթասառցադաշտային կառուցվածքի առավել մանրամասն պատկերը:

Պարզվել է, որ սառցադաշտի հիմքը ծածկված է կաթիլներ հիշեցնող տարօրինակ նախշերով, որոնք սառույցի մեջ դուրս են ցցվում անհարթ գագաթներից և իջվածքներից։ Մասնագետները կարծում են, որ այս ձևերն առաջացել են սառույցի անհավասար հալման հետևանքով: Սառցադաշտի ստորին մասի երկայնքով հոսող ջուրը շարժվել է Երկրի պտույտի ազդեցությամբ:

Գիտնականները նաև պարզել են, որ սառցադաշտն առավել ինտենսիվ հալչում է այն տեղերում, որտեղ ստորջրյա հոսանքները ողողում են նրա հիմքը: Հետազոտողները բացատրել են, որ սառցադաշտի ճեղքերը թույլ են տալիս հալված ջրին մակերևույթ բարձրանալ՝ արագացնելով հալման գործընթացը:

Դոթսոնի սառցադաշտը զգալիորեն կրճատվել է վերջին 25 տարիների ընթացքում: Դրա հալման արդյունքում Հարավային օվկիանոսում ամեն տարի ավելանում է 40 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր՝ խորացնելով ծովի մակարդակի բարձրացման խնդիրը:

Գիտնականները մտահոգություն են հայտնել առաջիկա տասնամյակների ընթացքում սառցադաշտի հնարավոր արագ  քայքայման կապակցությամբ։ Դա կարող է հանգեցնել ծովի մակարդակի մինչև 3,4 մետր բարձրացման:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ