Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում սպանել են պաղեստինյան արմատական իսլամական ջիհադ շարժման առաջնորդներից մեկին՝ Մուհամմադ ալ Ջաբարիին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Խոսքը զենքի արտադրության գծով Իսլամական ջիհադի ղեկավարի տեղակալի մասին է։ «Ալ-Ջաբարին պատասխանատու էր Գազայի հատվածի հյուսիսում «Իսլամական ջիհադի» զենքի արտադրության ենթակառուցվածքի ֆինանսավորման, աշխատավարձերի և միջոցների բաշխման համար, ինչպես նաև ներգրավված էր «Իսլամական ջիհադի» հրթիռների արտադրության և ենթակառուցվածքների վերականգնման ջանքերում», - ասվում է հայտարարության մեջ:
Ալ-Ջաբարին վերացվել է ստացված հետախուզության հիման վրա իրականացված նպատակային գործողության արդյունքում։ Հարվածից առաջ «բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը», ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: