News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ֆոնին Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին Europa Press-ի իսպանական խմբագրության հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Ստանոն նշել է, որ ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը «լրջորեն անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով», և վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը «հետքայլ է ներկայացնում երկրի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», հաղորդում է SOVA-ն։

Ըստ Ստանոյի՝ կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ն արդեն կրճատել է քաղաքական շփումները վրացի պաշտոնյաների հետ՝ «բացառությամբ նրանց, ովքեր կենտրոնացած են ստեղծված իրավիճակից ելք գտնելու վրա»։

«Մենք դիտարկում ենք մեր ֆինանսական օգնությունը [վրացական] կառավարությանը կասեցնելու հարցը», - ասել է Ստանոն՝ նշելով, որ Եվրամիությունն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը Խաղաղության եվրոպական մեխանիզմի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ Գերմանիայում ահաբեկչությունից հետո. Politico
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ...
ԵՀ ղեկավարի նոր ժամկետն ավելի ծանր կլինի նախորդից. Politico
Ֆոն դեր Լյայենի համար ավելի ծանր է լինելու...
ԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT
Անտեսվել է ֆոն դեր Լյայենի խնդրանքը...
Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է մասնակցել Բրյուսելում անցկացվելիք ԵՄ նախարարների հանդիպմանը
Քեչելին հայտարարել է, որ դաշինքի դրական մոտեցումը չպետք է սահմանափակվի միայն նման հանդիպումներով, հավելելով, որ Անկարան ակնկալում է կոնկրետ քայլեր...
Եվրոպայում ապրուստի համար ծախսերը մեծանում են
2002-2022 թվականների մասնաբաժինները համեմատելիս ամենաէական փոփոխությունները կատարվել են բնակարանային ծախսերում...
Իսրայելական բանակը Գազայի հատվածի Խան Յունիսում ցամաքային գործողություններ է սկսել
Բացի այդ, հարվածների հետեւանքով մի քանի մարդ է զոհվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ