2024 թվականի հունվարից հունիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Իսպանիա։ Այս մասին հայտնում է Թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը։
Ըստ ինստիտուտի տվյալների, վեց ամսում երկիրն ընդունել է 42,5 միլիոն օտարերկրացի, ինչը 13,3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնին Իսպանիան էր։ Արտերկրից հյուրերի ընդհանուր ծախսերը հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կազմել են ռեկորդային 55,57 միլիարդ եվրո՝ 20,6 տոկոսով ավելի, քան 2023 թվականի առաջին կիսամյակում:
Ավելի վաղ Իսպանիայի որոշ քաղաքներում զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի մեծ ցույցեր էին տեղի ունեցել։ Ցույցերի մասնակիցները հանդես են եկել զբոսաշրջության սահմանափակումների օգտին, ինչպես նաև հայտարարել են, որ ճանապարհորդների զանգվածային ժամանումը հանգեցնում է բնակարանների գների բարձրացման։