Այսօր Վանաձոր ժամանեցին 5 էլեկտրական ավտոբուսները, որոնք ձեռք են բերվել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում։ Հայտնում են Վանաձորի համայնքապետարանից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ համայնքապետարանի ու ծրագրի ներկայացուցիչները Վանաձորի գլխավոր հրապարակում դիմավորեցին Գյումրու մաքսատնից Վանաձոր ժամանող ավտոբուսները։
Սպասված ձեռքբերումը փորձարկվեց անմիջապես․ ներկաները ավտոբուսով մեկ պտույտ կատարեցին գլխավոր պողոտայում։ Առաջին ուղևորափոխադրման վարորդը Արկադի Փելեշյանն էր։
Վանաձորը, ինչպես և Գյումրին ծրագրի ընթացքում ստացելեն տոմսավավերացման մշակված համակարգ, 3-ական ավտոբուսների լիցքավորիչ կայաններ։ Մշակվել է հայանքների տրանսպորտային ռազմավարությունը։
Արկադի Փելեշանը նշեց, որ նախատեսվում է աջորդ տարի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերել ևս 45 ավտոբուս։ Այսպիսով Վանաձորում ներհամայնքային տրանսպորտի հարցը կլուծվի։