ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր դեմոկրատ մրցակցին և փոխնախագահ Քամալա Հարիսին համարում է երրորդ կարգի թեկնածու և չի կարևորում նրա հետ բանավիճելու անհրաժեշտությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox Business-ին տված հարցազրույցում։ Թրամփը հիշեցրել է, որ Հարրիսն առաջիններից էր, որ դուրս մնաց փրայմերիզից։
«Բոլորը ճանաչում են ինձ, ճանաչում են նրան: Նա ուզում է բաց սահմաններ, թույլ բանակ, բարձր հարկեր։ Ես ուզում եմ ամուր սահման, ցածր հարկեր, թմրանյութերի դեմ պայքարի ուժեղ քաղաքականություն»,- նշել է Թրամփը։