News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին լրացուցիչ մարտական ​​ինքնաթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման պատճառով, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ NYT-ի զրուցակիցներից մեկի, «Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ բարձրացնելու մարտական ​​պատրաստությունը և պաշտպանելու ամերիկյան զորքերը և դաշնակիցներին Իրանի  կամ Իրանի աջակցած զինյալների ցանկացած սպառնալիքից»:

ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ուղարկելիք ինքնաթիռների թիվը դեռևս որոշված չէ։ Վերջնական հաստատում չկա նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից:

NYT-ի աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ-ն ձգտում է հնարավորինս արագ անհրաժեշտ տեսակի ինքնաթիռների բավարար քանակ ուղարկել Մերձավոր Արևելք, որոնք կօգնեն պաշտպանել Իսրայելին՝ առանց հակամարտությունը սրելու:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ