News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Շարժումը չի մարել, շարժումը հունիսի 12-ից հետո, երբ արգելված նռնակներ նետեցին ժողովրդի վրա եւ ժողովրդի հանդեպ կիրառվեց այդ բիրտ ուժը,  մենք հասկացանք, որ փողոցային  մարտավարությունը այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում, վտանգ է ներկայացնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

«Իշխանությունը ի դեմս Փաշինյանի պատրաստ է ամեն ինչի, իսկ Սրբազանը պատրաստ չէ զոհերի: Մենք աստվածային նախախնամություն ենք տեսնում նրանում, որ 30-ից ավելի նռնակ նետվեց անմիջապես մարդկանց վրա եւ մենք չունեցանք դժբախտ պատահարներ: Հունիսի 12-ից հետո բնական է, որ պետք է լիներ մարտավարական փոփոխություններ՝ ավելի կազմակերպված եւ ավելի հստակ լինելու համար: Առաջնահերթը մարդկանց անվտանգությունն է եւ երկրի լավագույն ապագային հասնելու ճանապարհը այս ժամանակահտվածում, որը համարվում է մարած ժամանակաշրջան օգտագործվում է վերակազմակերպվելու համար»,-ասաց նա: Կարապետյանը վստահ է, որ սեպտեմբերին լինելու են շատ մեծ ակցիաներ, միջոցառումներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ