News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Հարավային Սուրիգաո նահանգում օգոստոսի 3-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Երկրաշարժը գրանցվել է ծովափնյա Լինգիգ քաղաքից 66 կմ հյուսիս-արևելք, աղբյուրը գտնվել է 9 կմ խորության վրա։

Ցնցումները զգացվել են նաև Մինդանաոյի շատ շրջաններում, այդ թվում՝ Հարավային Ագուսանում, Դավաո դե Օրոյում, Դավաո Սիթիում և Օքսիդենտալում։

Դավաոն և նույնիսկ կենտրոնական Ֆիլիպինների որոշ հատվածներ, հայտնում է Xinhua-ն։ Սեյսմոլոգները նշել են, որ ներկայիս տեկտոնական երկրաշարժը հետցնցումներ կառաջացնի, բայց վնաս չի պատճառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ