Առաջին իսկ օրանից ասել ենք՝ այս ամբողջ գործընթացը սուտ է, խաբեություն, բացի հակասահմանադրական լինելուց, եւ մեր պայքարը հենց այդ ստի մասին է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Մարտունիում լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Բերքաբերցիները դիմում են ում, նեռին են դիմում, նրան որ իրենց կյանքը կործանել է, դիմում են որ ինչ անեն: Ես ասել եմ, այլեւս նեռին դիմելու խնդիրը չէ, նրա տիրոջը՝ Ալիեւին դիմելու խնդիր է, այլեւս դիրքերը զիջվել են, դուրս են եկել մերոնք, թնամին գնացել նստել է այնտեղ, դա է իրականությունը: Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշու է, որ այս այցերի ընթացքում ինքը զգում է, որ մարդկանց մեծամասնությունը փոփոխություն է ուզում, սակայն նաեւ վախի մթնոլորտ կա երկրում: