News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է սեպտեմբերի 4-ին բանավեճ կազմակերպել հանրապետականների համար բարեկամ Fox News հեռուստաալիքով, սակայն փոխնախագահ Քամալա Հարիսը Թրամփից պահանջել է հավատարիմ մնալ ի սկզբանե ընտրված ABC-ի եթերում բանավեճ անցկացնելու պայմանավորվածությունը: Դրա մասին հայտնել է բրիտանական The Guardian-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական արշավից դուրս գալուց առաջ Թրամփը համաձայնել էր այս տարի ելույթ ունենալ ABC News-ի եթերում և բանավիճել դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ:

Հարիսի նախընտրական շտաբն ակնարկել է, որ իրենք համաձայն չեն Fox News-ում առաջարկվող բանավեճի պայմաններին և ցանկանում են բանավեճն անցկացնել ABC հեռուստաալիքով սեպտեմբերի 10-ին: «Դոնալդ Թրամփը վախից փախչում է և փորձում է  հրաժարվել բանավեճից, որին նա արդեն համաձայնել է, և իրեն նետում է Fox News-ի գիրկը», - հայտարարել է Հարիսի նախընտրական շտաբի խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ