News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային 1,9 միլիարդ դոլարի։ Դրա մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Եվրամիության երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Այն կազմել է 246 միլիոն  դոլար, ինչը, ըստ «Новости-Грузия»ի՝ 2023 թվականի տվյալների համեմատ 14 տոկոսով ավելի է։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ եկամուտն ըստ երկրների բաշխվում է հետևյալ կերպ.

Ռուսաստան – 380,1 միլիոն դոլար,

Թուրքիա – 287 միլիոն դոլար,

Եվրամիության երկրներ և Մեծ Բրիտանիա – 246,3 միլիոն  դոլար,

Իսրայել – 175,4 միլիոն դոլար,

Ադրբեջան – 78,5 միլիոն  դոլար,

Ուկրաինա – 69 միլիոն դոլար,

Իրան – 64,2 միլիոն դոլար,

Հայաստան – 64,1 միլիոն  դոլար,

Բելառուս – 39 միլիոն դոլար,

Սաուդյան Արաբիա - 32,6 միլիոն դոլար,

Այլ երկրներ՝ 462 միլիոն դոլար։

2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են ավելի քան 3 միլիոն այցելություն Վրաստան (տարեկան աճը՝ 5,6%)։ Առաջին կիսամյակում ամենամեծ թվով միջազգային այցելություններ են գրանցվել հարևան երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ