News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Կիպրաթուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը նպատակահարմար չի համարում  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և կիպրահույների առաջնորդ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ Կիպրոսի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելը և հայտնում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարից նման հրավեր չի ստացվել։ Այս մասին տեղեկացնում է Kibris թերթը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշից եռակողմ հանդիպման ոչ մի հրավեր չկա։ Մենք հավանություն չենք տալիս դրա անցկացմանը ներկա պայմաններում։ Նման հանդիպման համար հիմքեր չկան»,- Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահի խոսքն է մեջբերում պարբերականը։

«Բանակցությունները չեն կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ չի գրանցվել մեր ինքնիշխան հավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը»,- նշել է նա։ Ըստ նրա, «կիպրահույների մտադրությունն է [բարենպաստ] տպավորություն թողնել և փորձել ճնշում գործադրել թուրքական կողմի վրա»։ «Մենք նման խաղերի չենք մասնակցում»,- ընդգծել է նա։

Ըստ Թաթարի, կղզու խնդրի լուծման որոնումը դաշնային հիմունքներով ավարտվել է 2017 թվականի Կրան Մոնտանայում խզված բանակցություններով, ուստի կիպրաթուրքական կողմը մտադիր չէ դրանք վերսկսել։ «Քանի որ ակնհայտ է, որ [կողմերը] ընդհանուր տեսակետ չունեն, ուստի եռակողմ կամ որևէ այլ ձևաչափով հանդիպման կարիք չկա»,- եզրափակել է նա։

Շաբաթ երեկոյան Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն ասել էր, որ Գուտերեշը Կիպրոսի համայնքների ղեկավարներին հրավիրել է կղզու խնդրի կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման, որը նախատեսված է օգոստոսի 13-ին Նյու Յորքում: Նախագահը հայտարարել էր, որ ընդունել է այդ հրավերը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարենամթերքի համաշխարհային գները նվազում են. ինչն է էժանացել է վերջին մեկ ամսում
Ըստ ՄԱԿ-ի Պարենի գործակալության՝ բուսական յուղի գների ինդեքսը օգոստոսին միջինը կազմել է 136,0 կետ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 0,8%-ով...
ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենը այցելել է Հայաստանում իրականացվող ծրագրերի գործընկերներին
Գլխավոր տնօրենն այնուհետև մեկնել է Արարատի մարզ՝ ստուգելու ՊԳԿ-ի կողմից...
Իրանում կեղծավորություն են անվանել Ուկրաինայում հակամարտությանը երկրի մասնակցության մասին պնդումները
Մեղադրանքներն Իրանի հասցեին կեղծավորություն են...
Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի
Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի...
Դուրովին կալանավորելը և մեղադրանք առաջադրելը մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում. ՄԱԿ
Նա նշել է, որ գրասենյակը քննարկում է փաստաթուղթ հրապարակելու հարցը, որտեղ ուրվագծվում են «այն պարամետրերը, որոնց շրջանակում պետք է դիտարկել այդ իրավիճակները»...
Ալժիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում է՝ Պաղեստինում նոր հարձակումների պատճառով
Ալժիրը ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ է և, որպես այդպիսին, մեծ ուշադրություն է դարձնում իրավիճակին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում...
Ամենաշատ