News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակիցները չեն կարողանում կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա՝ աշխատասենյակներում տիրող անտանելի շոգի պատճառով։ Տարածքում օդորակման համակարգ չկա, գրում է Bild am Sonntag թերթը։

Թերթի տվյալներով, ներկայումս Բեռլինում BND-ի շտաբ-բնակարանը շիկացած վառարան է հիշեցնում. 3,5 հազար գրասենյակներում օդորակիչներ չկան։ «Երբեմն ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-33 աստիճան, ըստ Ցելսիուսի։ Դժվար է կենտրոնանալ որևէ բանի վրա»,- Bild am Sonntag-ին ասել է BND-ի աշխատակիցներից մեկը: Դաշնային հետախուզական ծառայության համալիրում աննորմալ շոգը պայմանավորված է նրանով, որ շենքերը երեսապատված են հատուկ մետաղական ճակատով։ Դրա համար օգտագործվել է ավելի քան 20 հազար տոննա պողպատ։

«Այստեղ կարծես ջերմային տուփի մեջ լինես, իսկ պատուհանները վառվող ապակու են նման», - նշել է BND-ի աշխատակիցը: Ընդհանուր առմամբ շենքն ունի մոտ 12 հազար պատուհան, որոնք ուժեղացնում են արևի ջերմային ազդեցությունը։ Դաշնային հետախուզական ծառայության շտաբում աշխատում է մոտ 4 հազար աշխատակից, նրանց տրամադրության տակ կա 3,5 հազար էլեկտրական հովհարիչ, որոնք այնքան էլ չեն օգնում շոգին, նշում է թերթը։

BND շենքերի համալիրը բացվել է Բեռլինի Միտտե թաղամասում 2016 թվականին և ունի 14 ֆուտբոլային դաշտի տարածքին համեմատելի չափս։ Երեք շենքից բաղկացած այս համալիրը՝ 200 հազար քմ. մ գրասենյակային ընդհանուր տարածքով, Գերմանիայի անշարժ գույքի ամենամեծ օբյեկտներից մեկն է: Շինարարության արժեքը կազմել է գրեթե 1,1 մլրդ եվրո։ Շենքի նախագծման փուլում գրասենյակների համար օդորակիչներ են նախատեսվել։ Սակայն այս առաջարկը մերժվել է 2010 թվականին՝  շինարարական նոր  կանոնների պատճառով:

«Չնայած շոգին, անվտանգությունը երաշխավորված է», - ասել է BND-ի տնօրեն Մարտին Հայնեմանը: Շենքի սեփականատերը Անշարժ գույքի կառավարման դաշնային գործակալությունն է։ «Նոր շենքի նախագծման շրջանակում օդորակումը սկզբունքորեն նախատեսված չէր», - թերթին ասել է գերատեսչության ներկայացուցիչ Քրիստիան Վորինգը: Ըստ նրա, այն ժամանակվա պահանջների և առաջարկությունների համաձայն՝ «այդ սենյակներում օդորակման անհրաժեշտություն չի եղել»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ