News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Տեխասի A&M (TAMU) համալսարանի ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ձիերը մարդու նման կարող են տառապել հետտրամմատիկ սթրեսային խանգարումից (ՀՏՍԽ)։ Այս մասին տեղեկացվել է գիտական հաստատության պաշտոնական կայքում։

Մարդկանց մոտ ՀՏՍԽ-ն սովորաբար առաջանում է ցնցող, ահավոր կամ վտանգավոր իրադարձության հետեւանքով։ Դա բարդ հոգեվիճակ է, որը սովորաբար ուղեկցվում է տագնապով, դեպրեսիայով, պատահածի մասին մտասեւեռումներով եւ այլ ախտանշաններով։

Քանի որ ձիերն ունեն կոգնիտիվ հիշողություն եւ կարող են հիշողություններ ունենալ, նրանց մոտ կարող է առաջանալ այնպիսի պահվածք, որը նման է մարդկանց հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը՝ ի պատասխան կրկնվող տրավմայի։

Կենդանիների խանգարման պատճառ կարող են հանդիսանալ վարժեցման կամ նրանց որսալու դաժան մեթոդները, ինչպես նաեւ բժշկական միջամտությունները, բարձր ձայնը եւ սահմանափակ տարածությունը։

ՀՏՍԽ-ով տառապող կենդանիները կարող են նյարդային լինել եւ ագրեսիա ցուցաբերել՝ կծել, աքացի տալ, ինչպես նաեւ փորձել փախչել։

Ձիերի արձագանքը բացասական իրադարձություններին անցյալում պայմանավորված էր «խփիր կամ փախիր» սկզբունքին ուժեղ արձագանքելով՝ ի պատասխան սպառնալիքների, քանի որ վայրի բնության մեջ կենդանիները ստիպված էին փրկվել գիշատիչներից։

Հետազոտողները նշել են, որ ՀՏՍԽ ունեցող  ձիերին սովորաբար կարելի է օգնել հատուկ մարզումների եւ դեղամիջոցային թերապիայի միջոցով, որը պետք է նշանակի անասնաբույժը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ