Ուկրաինան հուլիսի 31-ին ստացել է առաջին 10 F-16 կործանիչները, հայտնում է The Economist-ը։
Պարբերականը նշում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինան պետք է ստանա ևս 10 ինքնաթիռ, իսկ մինչև 2025 թվականի վերջը դրանց թիվը աստիճանաբար պետք է հասնի 79-ի։
Պարբերականի զրուցակից փորձագետների կարծիքով, առաջին F-16-ների տրամադրման գլխավոր արժեքը բարոյական ոգու բարձրացումն է, այլ ոչ թե ռազմի դաշտում դրանց գործնական օգուտը: Նշվում է, որ օդում տեղային գերազանցության հասնելու և ցամաքային հարձակմանը աջակցելու համար անհրաժեշտ է առնվազն 12 էսկադրիլիա՝ յուրաքանչյուրը 18 ինքնաթիռով։