News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

2022 թվականից սկսած Լիտվան ավելի քան 114 միլիոն եվրո է հատկացրել երկրում գտնվող ուկրաինացի փախստականներին։ Այս մասին հայտնում է BNS գործակալությունը՝ վկայակոչելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները։

«Հաշվի առնելով կառավարության կողմից այս շաբաթ հատկացված 8,7 միլիոն եվրոյի չափով միջոցները՝ 2022 թվականից ուկրաինացի փախստականներին սոցիալական աջակցության ընդհանուր գումարը գերազանցում է 114 միլիոն եվրոն»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործակալությունը նշում է, որ Լիտվայի կառավարությունը 8,7 մլն եվրո կհատկացնի ընտանիքներին երեխայի նպաստ վճարելու, դպրոցականների նյութական աջակցության, ջեռուցման և տաք ջրի կոմունալ փոխհատուցման համար։

2022 թվականից Լիտվան Ուկրաինայից ընդունել է ավելի քան 88 հազար քաղաքացու։ Նրանց մի մասը մեկնել է այլ երկրներ, ոմանք վերադարձել են հայրենիք։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ