ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը մեղադրել է CBS News հեռուստաալիքին եւ YouGov հետազոտական կազմակերպությանը տվյալների մանիպուլացման մեջ, նշվել է Հանրապետական կուսակցության թեկնածուի շտաբի հայտարարությունում։
Մեղադրանքի համար պատրվակ է ծառայել հարցման արդյունքների հաշվարկը, որը ցույց է տվել փոխնախագահ Քամալա Հարիսի հաղթանակը հիպոթետիկ ընտրություններում։
«CBS-ի եւ YouGov-ի վերջին հարցումը գրանցված ընտրողների շրջանում ցույց է տալիս տեղաշարժ վրիպանքի մակարդակում, Թրամփի եւ Հարիսի միջեւ համազգային ուղիղ քվեարկությունում»,- նշվել է հայտարարությունում։
Փաստաթղթից նաեւ երեւում է, որ դա «մեթոդաբանական որոշման արդյունք է»։ Շտաբի ներկայացուցչի խոսքով՝ առանց այդ մանիպուլյացիայի Սպիտակ տան նախկին ղեկավար Թրամփը կպահպաներ առաջատարությունը 51-49 հարաբերակցությամբ։
Հետազոտությունը, որի մասին խոսվում է, տեղի է ունեցել հուլիսի 30 - օգոստոսի 2-ին։ Հարցմանը մասնակցել է 3 102 գրանցված ընտրող, ընդ որում՝ վրիպանքը կազմել է մոտ 2,1 կետ։