News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի ԱԳՆ ղեկավարներին տեղեկացրել է, որ Իրանը եւ շիական «Հեզբոլլահ» շարժումը կարող են գրոհ սկսել Իսրայելի դեմ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել «յոթնյակի» գործընկերների հետ, որպեսզի փորձի դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի եւ «Հեզբոլլահի» վրա՝ նվազագույնի հասցնելու համար նրանց հարվածի ուժը, որը պետք է լինի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր գրոհի հետեւանքների մեղմումը տարածաշրջանում լիածավալ պատերազմի կանխման լավագույն ուղին կլիներ։

Աղբյուրները տեղեկացրել են, որ Բլինքենը համոզված է, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» կհարվածեն հրեական պետությանը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ քայլը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը այդ գրոհի սահմանափակման եւ հնարավոր պատասխանի մեղմման փորձեր է ձեռնարկում։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հուսահատություն է հայտնել այն առումով, թե ինչ ազդեցություն է ունեցել մերձավորարեւելյան հակամարտության սրումը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Բլինքենը հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը մինչեւ Հանիեի սպանությունը զգում էր, որ կողմերը, ինչպես երբեք, մոտ են գործարքի կնքմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amnesty International-ը ռազմական հանցագործություն է անվանել Գազայում ՑԱԽԱԼ-ի կողմից տների քանդումը
Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի Պաշտպանության բանակի հանցագործությունները...
Բորելը մեկնաբանել է Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը. տարածաշրջանային կայունությունը վտանգված է
Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը...
NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանությանը Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի...
Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի ցանկացած համաձայնագրի...
Գազային Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է 20 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 20 պաղեստինցի...
Իսրայելը տեղեկացրել է սպանված զինվորականների թվի աճի մասին. զոհվել է 703 զինվորական
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո զոհվել է 703 իսրայելցի զինվորական...
Ամենաշատ