Նավթի էտալոնային տեսակի գինը չափավոր իջնում է երկուշաբթի առավոտյան՝ չորրորդ շաբաթն անընդմեջ գնի իջեցումից հետո։
Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,43 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,49 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերն էժանացել են 2,71 դոլարով (3,4 տոկոս)՝ մեկ բարելը 76,81 դոլար։
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,45 դոլարով (0,61 տոկոս)՝ մեկ բարելը 73,07 դոլար։ Անցած ուրբաթ պայմանագիրն էժանացել էր 2,76 դոլարով (3,7 տոկոս)՝ մեկ բարելը 73,52 դոլար։
Անցած շաբաթվա արդյունքներով՝ Brent-ն էժանացել է 4,3 տոկոսով, WTI-ը՝ 4,7։ Երկու տեսակների համար աճուրդներն ավարտվել են մինուսով չորրորդ շաբաթն անընդմեջ։