News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 5-ին, ժամը 07:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները ուղևոր Վ. Շ․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, բարձրացրել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում կրակոցից ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում...
Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել…
Մխչյան գյուղի կամրջի մոտ բախվել են երեք մեքենաներ. վարորդներից մեկին դուրս են բերել մեքենայից և հոսպիտալացրել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն...
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ