News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Կիրակի Մեծ Մանչեսթր  կոմսության Բոլթոն քաղաքում տեղի են ունեցել բախումներ ծայրահեղ աջ ցուցարարների եւ նրանց հակառակորդների միջեւ, տեղեկացրել է BBC-ն։

Նրա տեղեկացմամբ՝ բախումները տեղի են ունեցել անլեգալ միգրացիայի հետ կապված, որոնք Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում շարունակվում են արդեն մի քանի օր։ Ինչպես գրել է BBC-ն, սկզբում հակամիգրացիոն բողոքների մոտ 300 հակառակորդներ հավաքվել էին Բոլթոնի քաղաքապետարանի առջեւ։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ նրանց մեծ մասը ասիացիներ էին, որոնք դիմակներով էին։ Նրանք սկսել են բղավել «Ալլահ աքբար», իսկ հետո բախվել են հակառակորդների հետ, որոնք հավաքվել էին նույն հրապարակում անգլիական դրոշներով։

Ոստիկանությունը կարողացել է կանխել բախումները, ինչից հետո երկու խմբերը փորձել են նորից հարաբերություններ ճշտել հարեւան փողոցում։ Ոստիկանությունը նորից թույլ չի տվել զանգվածային ծեծկռտուք, բայց հակառակ խմբերի ներկայացուցիչները սկսել են շշեր, աղյուսներ եւ ճայթռուկներ նետել իրար վրա։

The Daily Telegraph թերթը տեղեկացրել է, որ ամբոխը Միդլսբրոյում (Հյուսիսային Յորքշիր) երթ է կազմակերպել՝ բացականչելով ռասիստական կարգախոսներ («Յունիոն Ջեքում» «բլեք» գույն չկա»)։ Այստեղ էլ, ըստ թերթի, ասիացի  ցուցարարների խմբերը հարձակվել են սպիտակամորթ տղամարդկանց վրա։ Միդլսբրոյի ոստիկանությունը տեղեկացրել է այն մասին, որ ձերբակալվել է 35 մարդ։

2021թ. մարդահամարի համաձայն՝ Բոլթոնի 241,8 հազար բնակիչների 81,7 տոկոսը ծնվել է Անգլիայում։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Ասիայում ծնվածները. 4,2 տոկոս Պակիստանում եւ 2,7 տոկոս՝ Հնդկաստանում։

Բողոքի խոշոր ցույցերը Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում շարունակվում են արդեն մի քանի օր։ Առիթ է հանդիսացել ողբերգությունը Սաութպորտ քաղաքում, որտես հուլիսի 29-ին 17-ամյա Աքսել Ռուդակուբանան դանակով հարձակվել էր մանկական պարային պարապմունքի մասնակիցների վրա։ Գրոհի զոհ են դարձել երեք աղջիկներ, ութ երեխա վիրավորվել է։ Լուրջ վնասվածքեր են ստացել յոգայի ուսուցիչը եւ պարապմունքների անցկացման վայրի մի աշխատակից։ Հարձակվողը ձերբակալվել է։ The Times թերթի տեղեկացմամբ՝ Ռուդակուբանան էթնիկ ռուանդացի է, նրա ընտանիքը Մեծ Բրիտանիա է փախել իր հայրենիքում ցեղասպանության պատճառով։ Այս ֆոնին ցուցարարները բրիտանական իշխանություններին կոչ են արել դադարեցնել չվերահսկվող ներգաղթը թագավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նալբանդյանում սպանություն եւ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը որոնվում է. նա զինված է
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից  խնդրում են անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին․․․
Արմավիրի մարզում կրակոցից ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում...
Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել…
Մխչյան գյուղի կամրջի մոտ բախվել են երեք մեքենաներ. վարորդներից մեկին դուրս են բերել մեքենայից և հոսպիտալացրել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն...
Ամենաշատ