News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը ողջունել է ԵՄ Խորհրդի ընդունած որոշումները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն ցուցաբերելու եւ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ, այս մասին տեղեկացրել է Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։

Անդրադառնալով վերոնշյալ որոշումներին, որոնք ընդունել է ԵՄ Խորհուրդը հուլիսի 22-ին, նա նշել է, որ այդ որոշումները շատ կարեւոր փուլ են Հայաստան-ԵՄ գործընկերությունում՝ հիմնված ընդհանուր արժեքների, սկզբունքնների եւ ապագա բարգավաճման տեսլականի վրա։

«Մենք՝ Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներս, ողջունում ենք ԵՄ Խորհրդի որոշումները եւ ընդգծում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաեւ ԵՄ պարտավորությանը՝ շարունակել օժանդակություն ցուցաբերել Հայաստանին»,- նշված է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ Գերմանիայում ահաբեկչությունից հետո. Politico
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ...
ԵՀ ղեկավարի նոր ժամկետն ավելի ծանր կլինի նախորդից. Politico
Ֆոն դեր Լյայենի համար ավելի ծանր է լինելու...
ԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT
Անտեսվել է ֆոն դեր Լյայենի խնդրանքը...
Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է մասնակցել Բրյուսելում անցկացվելիք ԵՄ նախարարների հանդիպմանը
Քեչելին հայտարարել է, որ դաշինքի դրական մոտեցումը չպետք է սահմանափակվի միայն նման հանդիպումներով, հավելելով, որ Անկարան ակնկալում է կոնկրետ քայլեր...
Եվրոպայում ապրուստի համար ծախսերը մեծանում են
2002-2022 թվականների մասնաբաժինները համեմատելիս ամենաէական փոփոխությունները կատարվել են բնակարանային ծախսերում...
Իսրայելական բանակը Գազայի հատվածի Խան Յունիսում ցամաքային գործողություններ է սկսել
Բացի այդ, հարվածների հետեւանքով մի քանի մարդ է զոհվել...
Ամենաշատ