ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին հաջողվել է վերալիցքավորել 2024թ. նախագահական ընտրապայքարը՝ դեմոկրատների, երիտասարդների եւ սեւամորթ ընտրողների աջակցության շնորհիվ, որոնք դառնում են ավելի ակտիվ, ինչպես նաեւ այն կանանց շնորհիվ, որոնք համոզված են, որ նա ավելի շատ կնպաստի իրենց շահերին։ Այս մասին վկայում են CBS News/YouGov-ի հարցման արդյունքները։
Քամալա Հարիսը 1 կետով առավելություն ունի ազգային մակարդակով, ինչը երբեք չի եղել նախագահ Բայդենի դեպքում (նա 5 կետով հետ էր մնում, երբ դուրս եկավ ընտրապայքարից), եւ Հարիսն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձայների հավասար քանակություն ունեն կարեւոր նահանգներում։
Բայց հօգուտ Թրամփի որոշ կրիտիկական բաներ չեն փոխվել. նա պահպանում է զգալի առավելություն ընտրողների շրջանում՝ հավաստիացնելով, որ իր հետ նրանք ավելի լավ կապրեն ֆինանսական առումով, եւ որ իր քաղաքականությունը կնվազեցնի միգրանտների թիվը սահմանին։
Դեմոկրատների տոկոսը, որոնք ասում են, որ «հաստատ կքվեարկեն», ավելացել է՝ հասնելով ամենաբարձր ցուցանիշին այս տարի։ Դա նեղացնում է «մասնակցության խզումը», որը նկատվում էր ողջ ընտրարշավի ընթացքում։
Եվ այսօր անհամեմատ ավելի մեծ թվով սեւամորթ ընտրողներ են հայտարարում, որ կքվեարկեն հուլիսի համեմատ, երբ Բայդենն էր ընտրապայքարում։
Այս ամենը վկայում է այն մասին, որ ընտրությունները կարող են կախված լինել ընտրողների մասնակցությունից, եւ հատկապես մարգինալ մասնակցության, նրանց, ովքեր միշտ չէ, որ մասնակցում են ընտրություններին։
Օրինակ, նրանց շրջանում, ովքեր ընդհանուր առմամբ իրենց բնորոշում են որպես այնպիսին, ովքեր քվեարկում են «երբեմն» կամ «հազվադեպ», բայց ասում են, որ հիմա հաստատ կքվեարկեն, հիմա հաղթում է Հարիսը։
Հարիսը առաջինն է կին ընտրողների շրջանում, նրանք կարծում են, որ Հարիսը կօգնի կանանց շահերին ընտրվելու դեպքում։ Շատ ավելի քիչ կանայք են նման բան ասում Թրամփի մասին։
Ընտրողներն ընդհանուր առմամբ հակված են կարծելու, որ Թրամփն ավելի կօգնի տղամարդկանց, քան թե կանանց շահերին։
Գենդերային խզումը այս առումով մի փոքր ավելացել է ընտրապայքարի սկզբի համեմատ։ Հարիսը Թրամփից առաջ է կանանց շրջանում, քան Բայդենը։
Կարեւոր նահանգներում, որոնք որոշելու են ընտրությունների ելքը, Դեմոկրատական եւ Հանապետական կուսակցությունների թեկնածուներն այսօր ունեն հաղթանակի հավասար շանսեր։ Հարցումները ցույց են տալիս, որ Միչիգանում երկու թեկնածուներն ունեն 48-ական տոկոս, Փենսիլվանիայում՝ 50-ական, Արիզոնայում՝ 49-ական։ Թրամփն աննշան գերազանցություն ունի Վիսքոնսինում (Թրամփ՝ 50 տոկոս, Հարիս՝ 49), Ջորջիայում (50 եւ 47) եւ Հյուսիսային Կարոլինայում (50 եւ 47)։ Հարիսը Թրամփից մի փոքր առաջ է Նեւադայում (50-48):