News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Մալիի իշխանությունները որոշել են «անհապաղ» խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է անցումային կառավարության կայքում։

Դրանում նշված է, որ որոշումն ընդունվել է այն բանի հետ կապված, որ ուկրաինական կողմը որոշել է աջակցել տուարեգներին, որոնք հուլիսի վերջին գրոհել են Մալիի կառավարական զորքերի եւ նրանց կողմից հանդես եկով «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկների շարասյունը։

«Ուկրաինայի իշխանությունների գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը, կատարվում են օտարերկրյա միջամտության շրջանակում եւ ակնհայտ ագրեսիա են Մալիի հանդեպ եւ աջակցություն միջազգային ահաբեկչությանը»,- նշել են երկրի կառավարությունում։

Մալիի իշխանություններն ընդգծել են, որ մինչ այժմ չեզոք դիրքորոշում ունեին ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, բայց այժմ Կիեւի իշխանությունների բնույթը համարում են «նեոնացիստական եւ չարամիտ»։

Մալիի կառավարությունը որոշել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրում «ցանկացած անկայունության» կանխման համար աֆրիկյան այլ պետությունների, «այդ երկրներում Ուկրաինայի դեսպանությունների կողմից», քանի որ այդտեղ կարող են աշխատել «ահաբեկիչներ, որոնք քողարկվում են որպես դիվանագետներ»։ Ուկրաինայի աջակցությունն այսուհետ համարվում է աջակցություն միջազգային ահաբեկչությանը։

Մալիի իշխանությունների հայտարարությունը հնչել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի աֆրիկյան շրջագայության համատեքստում, որի շրջանակում նա կայցելի Մալավի, Զամբիա եւ Մավրիկիա։ Բանակցությունների ընթացքում Կուլեբան պատրաստվում է քննարկել աֆրիկան պետությունների մասնակցությունը «Ուկրաինայի եւ աշխարհի համար արդարացի խաղաղության վերականգնման գլոբալ ջանքերում»։

Հուլիսի վերջին զինված խմբավորումների կոալիցիան Մալիում հայտնել էր, որ խռովարար տուարեգները սպանել եւ վիրավորել են կառավարական զորքերի տասնյակ զինվորների, ինչպես նաեւ «Վագների» ավելի քան 80 վարձկանների։ Մալիի Գլխավոր շտաբը կորցրել է երկու մարդ։ «Վագներ» ՄՌԿ-ում հաստատել են վարձկանների մահը, բայց ստույգ թիվ չեն նշել։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքով՝ ապստամբները «տեղեկություն են ստացել եւ ոչ միայն տեղեկություն» Մալիում ռուսաստանցիների դեմ  «ռազմական գործողության» մասին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գործողությունները գտնվում են «միջազգային իրավունքի շրջանակում»։

Սենեգալում Ուկրաինայի դեսպան Յուրի Պիվովարովն իր հերթին հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնել է իր աջակցությունը ապստամբների գործողություններին։ Դրանից հետո նրան կանչել են Սենեգալի ԱԳՆ։  Մալիին սահմանակից Բուրկինա Ֆասոյում նույնպես քննադատել են «աջակցությունը ահաբեկչական խնբավորումներին, որոնք պատասխանատու են վախկոտ եւ բարբարոսական հարձակումների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ