Արևադարձային «Դեբի» փոթորիկն ուժգնացել է մինչև փոթորիկ և մոտենում է Ֆլորիդայի ափերին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը։
Փոթորկի նախազգուշացումներ են տրվել Ֆլորիդայի և Հարավային Կարոլինայի որոշ հատվածների համար:
Փոթորիկը այժմ գտնվում է Ֆլորիդայի Տամպայից մոտավորապես 160 կմ դեպի արևմուտք և շարժվում է դեպի հյուսիս 19 կմ/ժ արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը հասնում է 33 մ/վրկ-ի։
Ավելի վաղ, ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը հայտնել էր, որ «Դեբին» կարող է ուժեղանալ մինչև փոթորիկ և մինչև երկուշաբթի առավոտյան (ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով) հասնել Ֆլորիդայի հյուսիսում գտնվող Բիգ Բենդ աշխարհագրական տարածք:
Հինգշաբթի օրը Կուբայի օդերևութաբանության ինստիտուտը հաղորդագրություն է տարածել հանրապետության տարածքի մեծ մասում անձրևներով և ամպրոպներով ուժեղ ցիկլոնի մոտենալու մասին։ Օդերեւութաբանները զգուշացրել են հնարավոր ջրհեղեղի մասին։ Շաբաթ օրը «Դեբին» ձևավորվեց կղզու ափին և սկսեց շարժվել դեպի Մեքսիկական ծոց: