News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը jam-news.net-ին տված հարցազրույցում:

Որքան գիտեմ, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ինձ թվում է, որ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի է: Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա կյանքի կոչումը հիմնովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չհանդիպելու փաստը ցույց տվեց, թե որքան փխրուն է գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի․․․
Մենք կհաղթեինք աշխարհաքաղաքական ուժերին դիմելու դեպքում, ինչպես արեց Փաշինյանը. ընդդիմադիր
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանին հարկավոր էր...
Պուտինը եւ Ալիեւը գոհունակություն են հայտնել վերջին այցի հաջող արդյունքներից եւ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում
Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին...
Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր խոչընդոտը
Բայրամովը նշել է գլխավոր խոչընդոտը...
Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Բայրամովը եւ Ֆիդանը կքննարկեն խաղաղության պայմանագիրը...
Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Աբաս Արաղչի
Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար...
Ամենաշատ