Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը օգոստոսի 5-ին հայտնել է ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչի, զինամթերքի պահեստի և ևս երկու ինքնաթիռի կործանման մասին ռուսական Մորոզովսկի օդանավակայանում։ Սու-34 ռմբակոծիչի ոչնչացման մասին վկայում են արբանյակային պատկերների տվյալները, հայտնում է Գլխավոր հետախուզական վարչությունը։
«Եվս երկու ռուսական նույն տիպի ինքնաթիռներ հավանաբար վնասվել են բեկորների հետևանքով: Հակառակորդի ավիացիոն զենքի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է. օդակայանի տարածքում և դրա շուրջ ռուսական զինամթերքի երկրորդային պայթեցումից տեսանելի են այրված հողի մեծ տարածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիաբազան գտնվում է առաջնագծից 265 կիլոմետր հեռավորության վրա։