News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Գերմանական «Lufthansa Group» ավիաընկերությունը հայտարարել է, որ իր ավիափոխադրողները մինչև օգոստոսի 7-ը կխուսափեն Իրանի և Իրաքի օդային տարածքից Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հայտնել է Reuters-ը:

Lufthansa Group-ը, որում ընդգրկված են Swiss International Air Lines, Austrian Airlines և Eurowings ավիաընկերությունները, հայտարարել է, որ մինչև օգոստոսի 12-ը ներառյալ դեպի Թել Ավիվ, Թեհրան և Բեյրութ բոլոր թռիչքները դադարեցվել են:

Lufthansa Group-ը հայտնել է նաև, որ մինչև օգոստոսի 7-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման և Իրաքի Էրբիլ քաղաք՝ վկայակոչելով «անվտանգությանն առնչվող շարունակական վերլուծությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ