Սեպտեմբերի 3-15-ը Ղրղզստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ հրամանատարաշտաբային «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները։
Ըստ ՀԱՊԿ մամուլի ծառայության՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ չի ծրագրում մասնակցելու զորավարժություններին։
Առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն առաջադրանքներ՝ նոր մարտավարական տեխնիկայի ներդրմամբ և մարտական գործողությունների փորձով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն իր ներկայացուցիչներին չի ուղարկելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ն անցկացվելիք ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության զորավարժություններին։