News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները կողմ են Բանգլադեշում ժամանակավոր կառավարության ստեղծմանը՝ երկրում զանգվածային բողոքների ֆոնին։ Այս մասին ավանդական ճեպազրույցում հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք ժամանակավոր կառավարության մասին հայտարարությունը եւ կոչ ենք անում, որպեսզի իշխանության ցանկացած փոխանցում իրականացվի Բանգլադեշի օրենքների համապատասխան»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ուշադիր հետեւում է իրավիճակին» եւ «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հետագա բռնությունից»։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ժամանակավոր կառավարության ձեւավորմամբ պետք է զբաղվեն զինվորականները, Միլլերը պատասխանել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Բանգլադեշի ժողովուրդը որոշի Բանգլադեշի կառավարության ապագան»։

«Մենք կենտրոնացել ենք այն բանի վրա, որ աջակցենք բռնության դադարեցմանը եւ [մեղավորներին] պատասխանատվության ենթարկելուն։ Բոլոր որոշումները պետք է ընդունվեն դեմոկրատական սկզբունքների, օրենքի գերակայության սկզբունքի եւ ժողովրդի կամքի համապատասխան»,- ավելացրել է Միլլերը։

Նրան նաեւ հարցրել են, թե ինչպես կարող են Բանգլադեշի իրադարձություններն ազդել Վաշինգտոնի կողմից այդ երկրին հատկացվող ֆինանսական օգնության վրա։ «Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա 2023թ. ֆինանսական տարում ԱՄՆ-ը տրամադրել է ավելի քան 212 մլն դոլար երկկողմ ծրագրի շրջանակում,- պատասխանել է նա։- Ես ասելու բան, հավանաբար, չունեմ այդ ծրագրերի վերաբերյալ, մենք կցանկանայինք շարունակել դրանք, քանի որ դրանք կարեւոր են Բանգլադեշի ժողովրդի հետ մեր հարաբերությունների համար»։ Միլլերը նաեւ փաստել է, որ ԱՄՆ-ը ավելի վաղ մոտ 2 մլրդ դոլար էր հատկացրել Բանգլադեշի աջակցության ծրագրերին՝ փախստականների ընդունման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ