News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները պնդում են, որ Իրանի արտաքին գործերի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին տեղեկացրել է իրենց իր երկրի ղեկավարության մտադրության մասին՝ վճռական պատասխան տալ Իսրայելին Թեհրանում շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների պաշտոնական թելեգրամ-ալիքում։

«Իրանի արտաքին գործերի պաշտոնակատարը ցավակցություններ է հայտնել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին [Հանիեի սպանության առիթով] եւ հաստատել, որ իր երկրի ղեկավարությունը պատրաստ է վճռական պատասխան տալ այս համատեքստում»,- նշված է փաստաթղթում։ Ավելացվել է, որ Բաղերի Քանին շարժման առաջնորդի սպանությունն անվանել է միջազգային իրավունքի նորմերի խախտում եւ հայտնել է, որ իսլամական հանրապետության իշխանություններն արդեն որոշում են կայացրել պատասխան հարվածի ժամանակի եւ մասշտաբների մասին։ Իրանի արտաքին գործերի պաշտոնակատարը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը, հավաստիացնում են արմատականները, դիտարկում է Իսրայելին հասցվելիք պոտենցիալ հարվածը՝ ի պատասխան Հանիեի սպանության առաջին հերթին որպես  ինքնապաշտպանության իրենց իրավունքի իրականացում։

Երկուշաբթի իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի հավաքած բոլոր ապացույցները մատնանշում են, որ Հանիեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը։ Թեհրանը շահագրգռված չէ ավելացնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում, եւ անկայունության աղբյուրը տարածաշրջանում, Իրանի իշխանությունների կարծիքով, հենց հրեական պետությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի վրա Իսրայելի ավիահարվածներից 7 մարդ է զոհվել. Al Jazeera
Առնվազն յոթը՝ վիրավորվել...
Amnesty International-ը ռազմական հանցագործություն է անվանել Գազայում ՑԱԽԱԼ-ի կողմից տների քանդումը
Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի Պաշտպանության բանակի հանցագործությունները...
Բորելը մեկնաբանել է Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը. տարածաշրջանային կայունությունը վտանգված է
Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը...
NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանությանը Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի...
Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի ցանկացած համաձայնագրի...
Գազային Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է 20 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 20 պաղեստինցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ