News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Պրիմորիեի երկրամասի Դալներեչենսկ քաղաքում օգոստոսի 6-ի գիշերը փլուզվել է ջրամբարտակը, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են տարածաշրջանի ԱԻ նախարարությունում։

«Տուժածներ չկան, ջրի հոսքն առայժմ  թույլ է։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, իրականացվում են հետեւանքների վերացման աշխատանքներ»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ փլուզումը տեղի է ունեցել Մյասոկոմբինատի միկրոշրջանում։ Տեղի թիվ 2 դպրոցի շենքում բացվել է տուժածների ժամանակավոր տեղավորման կետ։

«Փրկարարները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս տարհանվել, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ բնակչությանն սպառնացող վտանգ առայժմ չկա, քանի որ ջրի մակարդակը բարձր չէ։

Դալներեչենսկի վարչությունում նախազգուշացրել են, որ  ջուրը կբարձրանա մեկ-երկու օրվա ընթացքում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 25 հազար մարդ։

Հնարավոր հեղեղման մասին իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին նախօրեին, օգոստոսի 5-ին։ Այդ մասին նշե է նաեւ Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

«Հատուկ տեխնիկան պետք է դեպքի վայր հասներ շաբաթ օրը, բայց պաշտոնյաների անփութության պատճառով կհասնի վաղը [օգոստոսի 6-ին]»,- գրել է Կոժեմյակոն թելեգրամ-ալիքում։ Նրա խոսքով՝ նախազգուշացում են ստացել երկրամասի կառավարության փոխնախագահ Լենար Նուրիեւը եւ հիդրոտեխնիկական կառույցների գործակալության ղեկավար Սերգեյ Տրոյակովը։

Ներկա պահին Դալներեչենսկում հեղեղումների ակտիվ փուլն է։ Ջրի մակարդակը բարձրանում է, ընդերքը խոնավացել է։ Կանխատեսվում են ցածր տարածքների, ճանապարհների եւ գյուղատնտեսական հողերի հեղեղումներ, նշել են նախարարությունում։

Ջրամբարտակի փլուզումը չորրորդն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հուլիսի 26-ին փլուզվել էր Չելյաբինսկի մարզի Կիալիմի ջրամբարտակը։ Հուլիսի 29-ին Կարելիայի Սեգեժյան օկրուգում փլուզվել էր Բելոմորսկ-Բալթյան ջրամբարտակը, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ Օգոստոսի 4-ին Բուրյաթիայում, Խոնկոլոյի ջրամբարտակի փլուզման հետեւանքով հեղեղվել են մի քանի կամուրջներ, այդ թվում պոնտոնային։

Կրեմլում հրաժարվել են իրենց պատասխանատվությունը համարել ջրամբարտակների պարբերական փլուզումները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարը չի զբաղվում ՌԴ շրջաններում հիդրոտեխնիկական կառույցների վիճակի հարցերով։ Դրա պատասխանատվությունը կրում են կառավարությունը եւ տեղի իշխանությունները, ընդգծել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նալբանդյանում սպանություն եւ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը որոնվում է. նա զինված է
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից  խնդրում են անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին․․․
Արմավիրի մարզում կրակոցից ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում...
Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել…
Մխչյան գյուղի կամրջի մոտ բախվել են երեք մեքենաներ. վարորդներից մեկին դուրս են բերել մեքենայից և հոսպիտալացրել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն...
Ամենաշատ