Դեռեւս մի քանի ամիս առաջ սպասվում էր, որ 1 500 քառակուսի մղոն (3 884,9 քառակուսի կիլոմետր- խմբ.) մակերես ունեցող լողացող սառցաբեկորը, որը հայտնի է որպես A23a, կշարժվի դեպի ավելի տաք ջրեր եւ ի վերջո կհալչիի։
Բայց սառցաբեկորը, որի քաշը երեք տրիլիոն տոննա է եւ երեք անգամ ավելի մեծ է Նյու Յորքից, մնացել է օվկիանոսի ջրապտույտում եւ այդտեղ կարող է մնալ երկար տարիներ, գրել է The Telegraph-ը։
А23а-ն կտրվել է Անտարկտիկայի ափից 1986թ. եւ նստել ծովի հատակին ու այդպես մնացել մոտ երեք տասնամյակ։ 2020թ. այն ջրի մակերես է դուրս եկել։
Անցած տարվա վերջին սառցաբեկորն սկսել է տեղաշարժվել՝ գիտնականների հիացմունքն առաջացնելով, քանի որ նման չափի այսբերգները հազվադեպ են շարժվում։ Այն գնում է դեպի ավելի տաք ջրեր՝ Ուեդելի ծովից դեպի Հարավային օվկիանոս։
Ապրիլին այն հայտնվել է հզոր օվկիանոսային հոսանքում եւ կարող էր հասնել Հարավային Անտարկտիկա, որտեղ էլ կհալչեր։ Բայց այն անսպասելիորեն կանգ է առել։
Հիմա այն պտտվում է՝ ընթանալով դեպի Բրիտանական անտարկտիկական տարածք, որտեղ ոչ մի բնակիչ չկա՝ անտարկտիկական հետազոտողների բազայից բացի։
А23а-ն կարող է լռվել եւ մնալ տարիներ, ասում են գիտնականները։ Բրիտանական անտարկտիկական ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ սառույցի ցածր մակարդակը քիչ հավանական է՝ առանց կլիմայի փոփոխության։ Ծովային սառույցի մշտական ցածր մակարդակը կարող է լուրջ ազդեցություն գործել Հարավային օվկիանոսի եղանակային համակարգերի եւ էկոհամակարգի վրա, ներառյալ կետերն ու պինգվինները։