Մեկ օրում Յակուտիայու մարված հրդեհների մակերեսը կազմել է 20 հազար հեկտար, տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունում։
«Ավիալեսոօխրանայի» օպերատիվ տվյալներով՝ հանրապետության տարածքում գործում է 71 բնական հրդեհ ավելի քան 565 հազար հեկտար մակերեսով։ Մեկ օրում հանգցվել է ութ հրդեհ ավելի քան 20 հազար հեկտար մակերեսով, տեղայնացվել է չորս [հրդեհ] ավելի քան 31 հազար հեկտար մակերեսով»,- նշվել է հաղորդագրությունում։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 1 724 մարդ եւ 156 միավոր տեխնիկա։ Հատուկ վերահսկման ներքո է գտնվում ութ բնական հրդեհ բնակավայրերի մոտ։ Գերատեսչությունը վերահսկում է նաեւ երեք հրդեհ 410 հեկտար ընդհանուր մակերեսով «Օլեկմինսկի» բնական արգելոցում, Դիկիմդյա գյուղի մոտ։
«Մեկ օրում հրշեջների թիվն ավելացել է 70-ով։ Երեկ Գոռնի շրջան է ուղարկվել հրշեջների լրացուցիչ խումբ, ինչպես նաեւ գերատեսչության աշխատակիցներ, որոնք ներգրավվել են Կուդու, Օրտեգ, Չապաեւո եւ Սայդա գյուղերի հրդեհների մարման աշխատանքներին։ Ми-8 ХАСЦ ուղղաթիռը տեղափոխել է անձնակազմին։ Այսօր նախատեսված է կիրառել ավիացիա Սունտարի եւ Վերխնեվիլյույսկի շրջաններում»,- տեղեկացրել է Սախայի Հանրապետության (Յակուտիա) ԱԻՆ ղեկավար Պավել Գարինը։