Չինական արտադրության ռոբոտները անհանգստացնում են ամերիկացի օրենսդիրներին, եւ նրանցից ոմանք արդեն պահանջում են արգելել դրանք ԱՄՆ-ում, գրել է The New York Post-ը։
Չինական տարբեր ընկերություններ սկսել են արտադրել մարդանման ռոբոտներ, որոնք կարող են տուփեր տեղափոխել, շարժվել մեծ արագությամբ եւ անգամ վերարտադրել մարդու դեմքի արտահայտությունը։
Չինական առաջատար Unitree Robotics ընկերությունն ստեղծել է 90 000 դոլար արժողությամբ ռոբոտ, որը կարող է մեկ ժամում մինչեւ 11 մղոն (17,7 կմ/ժ) արագություն բացել։ Ավելի էժան՝ 16 000 դոլար արժողությամբ ռոբոտը կարող է հետ մղել հարվածները ձեռքերով եւ ոտքերով, ինչպես նաեւ մահակ օգտագործել։
Շատ այլ ընկերություններ ստեղծում են նման արտադրանք, նշել է ամերիկյան ԶԼՄ-ն։
Ջեյկոբ Հելբերգը, որը տնտեսության եւ անվտանգության գծով ամերիկա-չինական հանձնաժողովի անդամ է, Կոնգրեսին զգուշացնում է, որ դա սպառնում է աղետով, եթե Կոնգրեսը թույլ տա վաճառել ռոբոտները, որոնք արտադրվում են Պեկինին «ենթարկվող» ընկերություններում։
Հելբերգը հայտնել է, որ մարդանման տեխնոլոգիաների զարգացումը տեղի է ունենում «ցնցող արագությամբ»։
Չինաստանի Կոմկուսը կամ «պետության կողմից հովանավովող չարագործները կարող են օգտագործել ռոբոտները, որոնք ներկայում գովազդվում են որպես տան անվնաս օգնականներ, որպեսզի քաոս սերմանեն՝ լրտեսելով, խափանելով կարեւոր ենթակառուցվածքի օբյեկտները, անգամ ֆիզիկական վնաս պատճառելով ամերիկացիներին»,- կարծում է Հելբերգը։