News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը


Ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հավաքական վերադարձի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Օսկանյանի խոսքով՝ եթե արցախցիների՝ հավաքական վերադարձի հարցը Հայաստանը բերի բանակցային օրակարգ, ապա կլինի նաեւ միջազգային հանրության աջակցությունը․ «Վկայակոչում եմ նաեւ Կլաարի ասածը, որ Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու, եւ այս հարցը պետք է օրակարգային լինի։ Կլաարը նաեւ մի հարց է տալիս, որին պատասխանում է, որի մասին հաճախ եմ խոսել․ ասում է՝ այն, որ արցախահայության վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնի, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա»։

Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռեւս լուծված չէ․ «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարեւոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝ եթե Ադրբեջանին թվում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալվում է, Արցախի հարցը դեռեւս լուծված չէ այնքան ժամանակ, որ արցախահայության միջազգային երաշխիքներով՝ իրենց իրավունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռեւս չի լուծվել»։

Նախկին նախարարն իր խոսքում արցախահայությանը կոչ արեց՝ այդ հարցն աչքաթող չանել․ «Սա մեր, Հայսատանի իշխանությունների պատասխանատվության խնդիրն է։ Արցախահայությունը նման ճակատագրի է արժանացել Հայասատանի իշխանությունների այսօրվա սխալների պատճառով։ Եկեք թույլ չտանք, որ նրանք այս սխալները շարունակեն, կամ այս հարցը մոռացության տան, իրենց ճաատի խարանը մաքրելու համար 150 հազար արցախցու ճակատագրի հետ չխաղան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի․․․
Մենք կհաղթեինք աշխարհաքաղաքական ուժերին դիմելու դեպքում, ինչպես արեց Փաշինյանը. ընդդիմադիր
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանին հարկավոր էր...
Պուտինը եւ Ալիեւը գոհունակություն են հայտնել վերջին այցի հաջող արդյունքներից եւ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում
Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին...
Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր խոչընդոտը
Բայրամովը նշել է գլխավոր խոչընդոտը...
Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Բայրամովը եւ Ֆիդանը կքննարկեն խաղաղության պայմանագիրը...
Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Աբաս Արաղչի
Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար...
Ամենաշատ