Թուրքական հյուրանոցներում նոր խնդիրների պատճառով կրկին առաջարկվել է չեղարկել զբոսաշրջային սպասարկման «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համընդհանուր համակարգը, հայտնում է Hürriyet թերթը։
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել վերանայել հյուրանոցներում «ամեն ինչ ներառված է» (all inclusive) ծառայությունների ձևաչափը, ավելի վաղ գրել էր Turizm Gazetesi-ն։
Հյուրանոցների և մենեջերների միջերկրածովյան ասոցիացիայի նախագահ Քաան Քավալօղլուն ավելի վաղ առաջարկել էր հրաժարվել սպասարկման այս համակարգից և անցնել մի տարբերակի, որտեղ զբոսաշրջիկները ընտրում են միայն իրենց անհրաժեշտ տարբերակները: Որպես օրինակ՝ Քավալօղլուն նշել է հյուրանոցում «առանց ոգելից խմիչքի» հանգստանալու տարբերակը։
«Ամեն ինչ ներառված է» համակարգը դարձել է շատ կարևոր ելք մեր զբոսաշրջության համար, որը երկար տարիներ զարգացման մեջ էր: Մեր ձեռք բերած հաջողությունները, իհարկե, անհերքելի են։ Սակայն նոր գործընթացում, որի միջով անցնում ենք տարիներ անց, սա պետք է քննարկվի։ Այս համակարգի վրա պնդելը կարող է ապագայում մեզ նոր խնդիրների առաջ բերել։ Այդպիսով, այլևս կարիք չկա համընդհանուր համակարգի (չեղարկումը.խմբ) դիտարկել որպես արգելված թեմա», - ասում է զբոսաշրջության փորձագետ Զաֆեր Ալկայան։
Պարբերականը նշում է, որ զբոսաշրջության զարգացմամբ շահագրգիռ կողմերը երկար տարիներ բողոքում են «ամեն ինչ ներառված է» համակարգից։
«Հյուրանոցների սեփականատերերը, հասարակական կազմակերպությունները, գերատեսչությունները, քաղաքապետերը, քաղաքական գործիչները և նույնիսկ նախարարները... Թուրքիան, որը ժամանակին շահել է «ամեն ինչ ներառված է» համակարգից, պետք է նավարկության դուրս գա նոր հնարավորություններին ընդառաջ»,- նշում է պարբերականը։