Ֆրանսիայում մոտ քառասուն թանգարաններ, այդ թվում՝ Գրանդ Պալեն ու Լուվրը, դարձել են կիբերհարձակման զոհ, հաղորդում է BFMTV-ը՝ հղում անելով Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությանը (Anssi):
Գերատեսչությունում նշել են, որ միջադեպը չի ազդում օլիմպիական և պարալիմպիկ խաղերում ներգրավված տեղեկատվական համակարգերի վրա։
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 4-ին «կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը (J3) տեղեկացվել է Գրան Պալեի տեղեկատվական համակարգի վրա հարձակման մասին, որը կենտրոնացնում է մոտ քառասուն թանգարանների տվյալները՝ փրկագին կորզելու նպատակով»։
Միջադեպը ներկայումս հետաքննվում է։
Ransomware-ը վնասակար ծրագրային ապահովում է, որը ներթափանցում է համակարգչային համակարգեր, հավաքում տվյալներ և այնուհետև փակում այն պաշտպանության շերտի տակ: Կիբերհանցագործները սովորաբար փրկագին են պահանջում տվյալների վերադարձման կամ դրանց բացահայտումը կանխելու դիմաց: