News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականը երեքշաբթի դատապարտվել է ԱՄՆ-ում որպես օտարերկրյա գործակալ անօրինական գործունեություն ծավալելելու համար, քանի որ, ըստ դատարանի, նա «տեղեկություն է հավաքել Նյու Յորքում բնակվող ակտիվիստների մասին, որոնք  ​​ աջակցում են ժողովրդավարությունը Չինաստանում և իր բացահայտումները հայտնել Պեկինին», հայտնել է Reuters-ը:

Բրուքլինի դաշնային դատարանում մեկ շաբաթ տևած դատավարությունից հետո երդվյալ ատենակալները Վանգ Շունցզյունին մեղավոր ճանաչեցին չորս հոդվածներով, դրանց թվում՝ առանց ԱՄՆ գլխավոր դատախազին տեղյակ պահելու որպես օտարերկրյա գործակալ հանդես գալու և ԱՄՆ իշխանություններին կեղծ ցուցմունքներ տալու համար:

Դաշնային դատախազները հայտնել են, որ ԱՄՆ քաղաքացի Վանգը ներկայացել է որպես Չինաստանի իշխող Կոմունիստական ​​կուսակցության կատաղի հակառակորդ՝ Հոնկոնգի ժողովրդավարության ակտիվիստների, Թայվանի անկախության կողմնակիցների և ույղուրների և տիբեթցիների իրավունքների պաշտպանների վստահությունը շահելու համար:

Դատախազությունում հայտարարել են, որ Վանգն իրականում լրտեսում էր ակտիվիստներին և իր եզրահանգումների մասին հայտնում Չինաստանի Պետական ​​անվտանգության նախարարության չորս պաշտոնյաների և հետախուզական ծառայությանը: «Նա երկակի կյանք է վարել: Այժմ այս երկակի կյանքը բացահայտվել է», - իր եզրափակիչ խոսքում հայտարարել է դատախազ Նինա Գուպտան:

1994 թվականին ԱՄՆ ներգաղթած Վանգը ձերբակալվել է 2022 թվականի մարտին։ Պաշտպանության փաստաբան Զաքարի Մարգուլիս-Օհնուման հայտարարել է, որ Վանգը խոսել է հետախուզության պաշտոնյաների հետ դեմոկրատական ​​շարժման մասին՝ նրանց աջակցությունը ստանալու և սոցիալական փոփոխությունները խթանելու համար, և չի գործել որպես նրանց գործակալ:

«Ինչու՞ իր կյանքը չինական ռեժիմը տապալելուն նվիրած երիտասարդը պետք է փորձեր օգնել չինական ռեժիմին»,- ասել է Մարգուլիս-Օհնուման ամփոփիչ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ