Նավթի գինը չորեքշաբթի բարձրանում է նախորդ աճուրդների ոչ մեծ ավելացումից հետո։
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,75 դոլար, ինչը 0,27 դոլարով (0,35 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,18 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 76,48 դոլար։
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,3 դոլարով (0,41 տոկոս)՝ մեկ բարելը 73,5 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 0,26 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 73,2 դոլար։