News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Արգենտինացի դատավոր Խուլիան Էրկոլինին արգելել է նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին հեռանալ երկրից Ֆաբիոլա Յանյեսի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է La Nacion թերթը։

Նրա տվյալներով՝ դատավորը նաեւ արգելել է պետության նախկին ղեկավարին մոտենալ Յանյեսին, որը մինչ այդ  Ֆերնանդեսին մեղադրել էր ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մեջ։

Ֆերնանդեսը, որը երկիրը ղեկավարել է 2019-2023թթ., հերքում է մեղադրանքները։ «ԶԼՄ-ներից իմացա Ֆաբիոլա Յանյեսի բողոքի մասին եւ ցանկանում եմ ասել, որ իրականում ամեն բան այլ է եղել։ Միայն կասեմ, որ դա ճիշտ չէ, ինչում ինձ մեղադրում են՝ երբեք չի եղել»,- նշված է X-ում հրապարակված նրա հայտարարությունում։

Դատավորը հրավիրել է Յանյեսին ցուցմունքներ տալու այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն գործի հետաքննության ընթացքում, որով որպես կասկածյալ անցնում է Ֆերնանդեսը, այլ ֆիգուրանտների հեռախոսներում հայտնաբերվել են տեղեկություններ եւ լուսանկարներ, որոնք նշում են պետության նախկին ղեկավարի կողմից ուժի կիրառման հնարավոր դեպքերի մասին կնոջ նկատմամբ։ Լուսանկարներից մեկում Յանյեսի դեմքին կապտուկ է նկատվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ