News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանային անցումների բացումը կախման մեջ է դնում լեհալեզու լրագրող Անջեյ Պոչոբուտի ազատ արձակումից։ Այս մասին Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին ասել է «Զերկալո» պորտալի հարցազրույցում, տեղեկացնում է RMF24-ը։

Սիկորսկին, պատասխանելով սահմանային անցումների բացման հնարավորության մասին հարցին (այժմ գործում է մեկը Տերասպոլում), հիշեցրել է, որ «Բոբրույսկ» անցակետի փակման որոշումն ընդունվել է Լեհաստանի նախորդ կառավարության կողմից՝ ի պատասխան Անջեյ Պոչոբուտի քաղաքական դատավարության։

Նա հավաստիացրել է, որ «բացման ժամկետը կախված է Անջեյ Պոչոբուտի ձերբակալման տեւողությունից»։

Նախարարը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները առանձնացնում են հասարակ բելառուսներին Մինսկի իշխանություններից, ինչի մասին վկայում է այն փաստը, որ Բելառուսի քաղաքացիները, ի տարբերություն Ռուսաստանի քաղաքացիների, կարող են մտնել Լեհաստան իրենց մասնավոր մեքենաներով։

ԱԳՆ ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ երբ Բելառուսում քաղբանտարկյալներ չկային, Լեհաստանն իրականացրել է քայլեր սահմանային փոքր տեղաշարժի համար, բայց հենց Մինսկն է, որ պատրաստ չէ դրան։

Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարությունը քննադատության է ենթարկվել Ռուսաստանի հետ գերիների փոխանակմանը մասնակցելուց հետո, քանի որ Բելառուսում դատապարտված լեհալեզու լրագրողն այդպես էլ ազատ չի արձակվել։ Պոչոբուտը ձերբակալվել է Բելառուսում 2021թ. եւ դատապարտվել 2023թ.։

Փոխանակման շրջանակում Լեհաստանն ազատ է արձակել Պավել Ռուբցովին, որը Եվրոպայում ներկայանում էր որպես իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալես անունով, որը լեհական բանտում էր 2022թ. փետրվարից հօգուտ Ռուսաստանի լրտեսության կասկածանքով։

Անցած հինգշաբթի Թուրքիայում տեղի ունեցավ 24 բանտարկյալների փոխանակություն վեց արեւմտյան պետությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ