Իսրայելը ոչ բացահայտ տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ պատասխանատու է Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ հրեական պետությունը Հանիեի սպանությունից անմիջապես հետո ԱՄՆ ղեկավարությանը տեղեկացրել է, որ սպանության պատասխանատվությունն ընկած է իր վրա։ Ինչպես նշվել է հրապարակման մեջ, ամերիկյան իշխանությւոններն այս նորությունն ընկալել են «զարմանքով եւ վրդովմունքով»՝ դրանում «Գազայի հատվածում հրադադարի ապահովմանն ուղղված բազմամսյա ջանքերի խափանում տեսնելով»։
Ինչպես չորեքշաբթի հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին Իսրայելին եւ Իրանին պարզ ազդանշան է տվել այն մասին, որ ոչ ոք չպետք է գնա հետագա լարվածության ուղիով։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների պատրաստակամությունն՝ ապահովել հրեական պետության անվտանգությունը», մնում է «անսասան»։