News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը կարծում է, որ Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը հավասարության և բարիքների արդար բաշխման իր կոչերի պատճառով հավատարիմ է կոմունիստական ​​հայացքներին:

«Քամալան բառիս բուն իմաստով կոմունիստ է: Նա ոչ միայն ցանկանում է հավասար հնարավորություններ, այլ նաև [գոյության] հավասար պայմաններ», - գրել է ձեռնարկատերը X-ի իր միկրոբլոգում: equal outcomes եզրույթը, որը գործածում է Մասկը, նշանակում է տնտեսական իրավիճակ, որի ժամանակ բոլոր մարդիկ վաստակում են նույնչափ և ապրում են նույն պայմաններում, ինչը նյութական բարիքների անխուսափելի՝ հարուստներից աղքատներին վերաբաշխում է ենթադրում:

Մասկը նման կերպ է արձագանքել մեկ այլ X օգտատիրոջ գրառմանը, որտեղ ասվում է, որ Հարիսի «արդար բաշխում» և «հավասարություն» արտահայտությունների հաճախակի գործածումը վկայում է իր կոմունիստական ​​հայացքների մասին։ Ըստ գրառման հեղինակի՝ ինքը վերաիմաստավորել է Կարլ Մարքսի գաղափարը, որն  արտահայտվել է « Յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների» թեզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ