Անգլիայի Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակվելուց հետո սկսված անկարգություններից ի վեր Մեծ Բրիտանիայում մոտ 430 մարդ է ձերբակալվել Դրա մասին հայտարարել է Ազգային ոստիկանապետերի խորհուրդը (NPCC) ։
«Մոտ 120 մարդու մեղադրանք է առաջադրվել, 428-ը ձերբակալվել է»,- ասվածմ է փաստաթղթում։
Ակնկալվում է, որ ձերբակալվողների թիվը ամեն օր «զգալիորեն կավելանա», քանի որ, ըստ NPCC-ի՝ ոստիկանությունը շարունակում է աշխատել քրեական արդարադատության համակարգի հետ՝ խռովարարներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հուլիսի վերջին Սաութպորտում 17-ամյա դեռահասը դանակով հարձակվել էր երեխաների վրա։ Երեք երեխա մահացել է, ևս մի քանի երեխա և երկու մեծահասակ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակման հեղինակը ձերբակալվել է և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։
Բրիտանական բազմաթիվ քաղաքների բնակիչներ հարձակմանը արձագանքել են բողոքի ցույցերով, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների, երբ լուրեր են տարածվել, որ հարձակման հեղինակը ներգաղթյալ է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվող դեռահասը Ռուանդացի ներգաղթյալների ընտանիքից է։