Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցությունն սկսել է Կուրսկի մարզում իրավիճակի բնութագրմամբ՝ ընդգծելով, որ Կիեւի վարչակարգը ձեռնարկել է զինված սադրանք՝ գրոհելով շինությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/politika/21550355
«Կիեւի վարչակարգը ձեռնարկել է հերթական զանգվածային սադրանքը, առանց խտրականության կրակ է բացել տարբեր զինատեսակներից, այդ թվում հրթիռային, քաղաքացիական շենքերի դեմ»,- այսպիսի գնահատական է տվել Ռուսաստանի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը։